Հասարակություն
© Photo / official site of the Prime minister of RA. Gevorg Perkuperkyan

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ վարակի ճգնաժամային փուլը հաղթահարված է։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ վերջին օրերին կորոնավիրուսի վարակի ամենափոքր թիվը գրանցվել է երեկ` հուլիսի 28-ին` վարակի 308 նոր դեպք։

«Ակնհայտ է, որ թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսով մենք ունենք բարելավում»,– ասաց նախարարը` հույս հայտնելով, որ Հայաստանին կհաջողվի հաղթահարել համավարակի ճգնաժամային փուլը։

Ավելին` նախարարությունն արդեն ծրագրում է կորոնավիրուսի բուժմանը տրամադրված որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն աշխատանքին։

Դրանք են`Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Վանաձորի ԲԿ–ները, ինչպես նաև Երևանի 3 հիվանդանոցներ։ Եթե վարակի տեմպերի նոր աճ չգրանցվի այս հիվանդանոցներն օգոստոսի 1-ից կվերադառնան իրենց հիմանական աշխատանքին։

«Բայց առկա շուրջ 2800 մահճակալային ֆոնդը համենայնդեպս միշտ պատրաստ է լինելու մարտահրավերին դիմակայելու, եթե դա, իհարկե, տեղի ունենա»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37 937–ի։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ մեծ ցնցում է սպասվում

Ըստ թեմայի

Հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Փաշինյան
Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի. Սոբյանին
Կորոնավիրուսային կրկնավարակ գոյություն ունի. երիտասարդի գրառումն ու ԱՆ պարզաբանումը