Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ»,– նշած է հաղորդագրության մեջ:

Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

Ըստ ԱԻՆ–ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը 2 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ըստ թեմայի

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից
Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքը կիսվել է. տեսանյութ