Հասարակություն
© Photo : Facebook / Ani Vardanyan • Ани Варданян

Հայուհի Անիվարը նորից սկսել է երգե՞լ․ հայտնի երգչուհին ուրախացրել է հետևորդներին

Ստանալ կարճ հղումը

Փոփ կատարողը սոցցանցում հրապարակել է իր քավերներից մեկն ու նոր տեսանյութեր է խոստացել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգչուհի ու բլոգեր Անի Վարդանյանը, որը հանդես է գալիս Անիվար կեղծանունով, ամիսներ առաջ հայտարարել էր, որ թողնում է կարիերան՝ իրեն ընտանիքին նվիրելու համար։ Երկրպագուները շատ էին տխրել երիտասարդ հայուհու որոշման պատճառով ու անընդհատ խնդրում էին նրան բեմ վերադառնալ։

Երեկ նա Instagram-ի էր էջում հրապարակել էր Սերյոգայի «Գանգստ-ռեփ» երգի քավեր տարբերակն ու բավականին հետաքրքրաշարժ գրառում արել։

Աղջիկն ասել է, որ շուտով նոր տեսանյութեր էլ են լինելու։

Հավանաբար, Անվիարը հոգնել է տնային տնտեսուհու դերից ու նորից ուզում է ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ երգչուհին վերադառնում է կարիերային՝ հայտնի չէ։

Ամեն դեպքում հետևորդները բազում հաճոյախոսություններ են գրել․ու տեսանյութը մեկ օրում ավելի քան 186 հազար դիտում է հավաքել։

Անի Վարդանյանի կատարմամբ հնչել են «Աստղն է ընկնում», «Հոգու դատարկություն», «Էլ չեմ սիրում», «Իմ դրախտն ես», «Կառևանգեմ» երգերը։ Առաջին քայլերը դեպի մեծ բեմ նա արել է դեռևս 2014 թվականին. աղջիկը Вконтакте–ի իր էջում սկսել էր տեղադրել հայտնի կատարողների երգերի քավեր–տարբերակները (Տիմատի, Եգոր Կրիդ, Պոլինա Գագարինա, L'One, Բումբոքս, JahKhalib), որոնք արժանացել են ոչ միայն նրա ընկերների, այլև անծանոթ օգտատերերի հավանությանը։

«Բռնակալ ամուսինն արգելո՞ւմ է». երգչուհի Անիվարը խոսել է կարիերան ավարտելու մասին

2017 թվականի հոկտեմբերին Անին ամուսնացել է Կարեն անունով մի երիտասարդի հետ։ Մեկ տարի անց զույգը տղա է ունեցել, որին անվանել են Իվան։

Ըստ թեմայի

«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ
Երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է 30 կգ նիհարելու գաղտնիքը
Կարանտին «հայկական ձևով». ռուսաստանցի օպերային երգչուհին չի հասցնում ձանձրանալ
Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ