Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Օրվա կադր. փողոցային երաժիշտը շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային և շնորհավորում նրան

Ստանալ կարճ հղումը

Sputnik Արմենիայի օբյեկտիվում շատ գեղեցիկ ու տպավորիչ կադր է հայտնվել։ Փողոցում ԱԻՆ աշխատակցին հանդիպած ծերունին շնորհավորեց նրան` շոկոլադի սալիկ մեկնելով։

Հայաստանում այսօր նշում են ԱԻՆ աշխատակցի օրը։ Երևանի կենտրոնական փողոցներով հանդիսավոր քայլերթ էր`ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ։ Իսկ Հանրապետության հրապարակում ավտոերթ էր կազմակերպվել։

Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորում էին փրկարարներին, հասարակ քաղաքացիներն ավելի հուզիչ ձևով էին իրենց շնորհակալությունը հայտնում նրանց:

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը գեղեցիկ կադր է որսացել. փողոցային երաժիշտ պապիկը շնորհավորում և շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային: Վերջինս էլ իր հերթին սրտանց շնորհակալություն է հայտնում պապիկին՝ ձեռքը դնելով սրտին։

Հիշեցնենք` 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը երկրում հայտարարվեց ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոն, որպեսզի կարևորվի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը և հարգանքի տուրք մատուցվի իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների հիշատակին:

Ըստ թեմայի

Օրվա կադր. National Geographic–ը Ֆիոլետովո գյուղից մի կնոջ լուսանկար է հրապարակել
Օրվա կադր. Նիկոլ Փաշինյանի որդին արդեն տանն է. ընտանեկան լուսանկար
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում