Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Վարդենիսում ծանր վիրավորված երեխայի մոտ դրական դինամիկա կա

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020

14-ամյա Նարեկը վիրաբուժական միջամտության կարիք չունի, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Նա նաև հավելում է, որ երեխայի մոտ դրական դինամիկա կա։

«Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի»,- նշված է գրառման մեջ:

Տղան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ ԱԹՍ-ի հարձակման պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք էր ընթանում, դաշտում աշխատում էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։

Վիրավորում ստացած տղային առաջին բուժօգնությունը ցուցաբերել էին Վարդենիսի հիվանդանոցում, ապա տեղափոխել մայրաքաղաք։ Երեխայի մոտ առկա են աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխայի վիրավորման դեպքին

Ըստ թեմայի

Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները
«Բժիշկ ջան, ցավդ տանեմ, ո՞նց ես». վիրավորը սիրտ է տալիս բժշկին
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածը թիրախային էր. ՄԻՊ-ը երեխայի վիրավորվելու մանրամասներն է հայտնել