Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ռեֆորմիստների կուսակցության անդամները հարձակման են ենթարկվել. տեսանյութ, լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Ակտիվիստները Երևանի Կիևյան 4/3 հասցեում անցկացվող ակցիայի ժամանակ պահանջելիս են եղել իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և իր խոսքերը հաստատող լուսանկարներ հրապարակել։

Ըստ տեղեկության`ակտիվիստները մարմնական վնասվածքներ են ստացել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող ակցիայի ժամանակ, որտեղ պահանջել են իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը: Միջադեպից հետո ակցիայի մասնակիցները ցրվել են։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին լուրը, նշելով, որ նման ահազանգ եղել է։

«Այս պահին դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կատարվածը պարզելու համար գործողություններ է իրականացնում»,–ասացին ոստիկանությունից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպվում ԱԺ իմքայլական պատգամավորների տների մոտ, քանի որ հայկական կողմի համար ոչ նպաստավոր հայտարարության համար մարդիկ մեղադրում են իշխանությանն ու իշխանական պատգամավորներին։

Ըստ թեմայի

«Այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես». Երևանի ավագանու իմքայլական անդամը վայր է դնում մանդատը
Գեղամ Մանուկյանը դիմել է իմքայլականներին
Ինչ են ասել իմքայլականները ՍՈւ–երի հրթիռներ չունենալու մասին. Գորգիսյանը փակագծեր է բացում