ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Երևանում 2020թ. ծրագրով նախատեսված 500 վերելակներից 251–ը տեղադրված են։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակներն արդեն գնել են արտադրողից, և դրանք ուղարկվել են Հայաստան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները դեկտեմբերի 1-ին չեն աշխատի
Նշենք, որ Երևանում մոտ 4600 վերելակ կա, որոնցից 3500–ը պետք է փոխվեն։ Մեկ վերելակ փոխելը 10 միլիոն դրամ արժե։
Հանրապետության այլ քաղաքներում կա ևս 400 վերելակ, որոնք նույնպես անմխիթար վիճակում են։
«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա կանոնավոր չվերթերը