Հասարակություն
© Sputnik / Andranik Ghazaryan

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Հանրապետության որոշ ավտոճանապարհերին մերկասառույց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչպես են ՌԴ մասնագետներն ականազերծում Շուշի–Լիսագոր ճանապարհը. տեսանյութ

Ըստ թեմայի

Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը
Հայաստանի երեք մարզում նկատելի կցրտի. եղանակի տեսություն
Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Սարավան-Զանգեր ճանապարհին