Հասարակություն
YouTube / Screenshot / Tert. am

Սյունիքում լարված իրավիճակ է․ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Այսօր նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի -Sputnik. Մի խումբ բնակիչներ վաղ առավոտից հավաքվել են Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին` արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանությունը ավտոբուսներով ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:

Ոստիկանության և տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել։ 

Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքի մարզ։

«Առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»,-գրել է նա։

Դեկտեմբերի 20-ին, երբ Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական դրոշով ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել, Առուշանյանն իր մտահոգությունն էր հայտնել` Փաշինյանին հարց ուղղելով, թե ինչ երեսով է Սյունիք գալու։

Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել։

 

Ըստ թեմայի

Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին
«Նիկոլը թռավ». սյունեցիները բղավեցին իրենց գլխավերևում հայտնված ուղղաթիռի հետևից
«Եթե հրաժարական տաք, մեզ կդավաճանեք». Փաշինյանն արդեն Սառնակունք գյուղում է