Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan ,

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին

Ստանալ կարճ հղումը

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը դեկտեմբերի 22-ին սպասարկելու է միայն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի Sputnik. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը կմիանա դեկտեմբերի 22-ին կայանալիք համահայաստանյան գործադուլին: Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ որոշման պատճառը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է։

«Դեկտեմբերի 22-ին կենտրոնը սպասարկելու է միայն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին»,– նշված է հայտարարության մեջ:

Հավելենք` այսօր ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու նշել, որ կմասնակցեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Ավելի վաղ հրաժարականի պահանջով հայտարարություններ էին տարածել Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներ, ԱԱԾ նախկին 13 աշխատակիցներ և այլն։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Ըստ թեմայի

Տեղի կունենա ջահերով երթ դեպի Եռաբլուր` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
«Եթե հրաժարական տաք, մեզ կդավաճանեք». Փաշինյանն արդեն Սառնակունք գյուղում է
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին