Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants.

Անհնազանդության ակցիաները շարունակվում են. ընդդիմությունը փակում է Երևանի փողոցները

Ստանալ կարճ հղումը

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության տարբեր ակցիաներ են իրականացվում։ Երթևեկությունը կաթվածահար եղած է։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանում այս պահին շարունակվում են ընդդիմության անհնազանդության ակցիաները։ Դրանց մասնակիցները հերթով փակում են Երևանի կենտրոնական փողոցները։

Նրանք «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով անցնում են փողոցներով։

Երթի առաջին կանգառը Տիգրան Մեծ– Հանրապետության փողոցների անկյունն էր։ Երթևեկությունը ուրջ 20 րոպե աղբամաններով փակելուց հետո `ակցիայի մասնակիցները հեռացան այդ տարածքից` ուղղվելով դեպի Նալբանդյան փողոց։

Այս տարածքում երթի մասնակիցները կանգ առան Նալբանդյան–Արամի փողոցների խաչմերուկում` կենդանի պատ կազմելով ու փակելով փողոցը։

Այս պահին երթն Աբովյան փողոցով ուղղություն է վերցրել դեպի Հանրապետության հրապարակ։

 Նշենք, որ այս ակցիային զուգահեռ մեկ այլ անհնազանդության ակցիա է իրականացվում, Բաղրամյան պողոտա–Պռոշյան խաչմերուկում։

Այս ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել են երթևեկելի հատվածը։

Իրավիճակը մտահոգիչ է և վտանգավոր. «Ժառանգությունը» և ՀԴԿ–ն հանդիպել են ՀՀ նախագահին

Նրանք հայտարարում են, որ քաղաքական որևէ պահանջ չեն բարձրացնում։ Իրենք Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված զինվորների ծնողներն են ու պահանջում են, որ պետությունը գործուն քայլեր ձեռնարկի իրենց երեխաների հայտնաբերելու ու վերադարձնելու ուղղությամբ։

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը Մոսկվայում է
Պայմանավորվել ենք` Կարմիր խաչի հետ հաջորդ հանդիպմանը կամփոփվեն կոնկրետ փաստեր. Էնֆիաջյան
Ձերբակալվել է հանրահավաքի ժամանակ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ արած անձը