Հասարակություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել. հիմնավորվել է` նա ինքնասպան է եղել

Ստանալ կարճ հղումը

Կուտոյանի մահից հետո նրան իրավահաջորդները դիմում են ներկայացրել, որպեսզի տվյալներ չհրապարակվեն քրգործից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում հաստատապես հիմնավորվել է` նա ինքնասպանություն է գործել։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Հունվարի 12-ին ՔԿ–ն հայտնել էր, որ Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վարույթը կասեցվել է:

«Այն, որ Կուտոյանն ինքնասպանություն է գործել հաստատվել է ոչ միայն քննչական գործողությունների, այլև փորձաքննության արդյունքում։ Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը չի կարճվել»,–ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է հարուցված քրգործով մանրամասներ չհրապարակելուն, ապա դա, ըստ Մելիքյանի, պայմանավորված է հարազատների խնդրանքով։

Հիշեցնենք` 2020–ի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Հարուցվել էր քրեական գործը Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ինքնասպանության հասցնելը)։

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ ՀՀ ԱԱԾ–ն նա ղեկավարել էր 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել. ՔԿ

Ըստ թեմայի

Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ
Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան
Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը