Հասարակություն
© Photo : Facebook / Arman Tatoyan

Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան

Ստանալ կարճ հղումը

Աջակցությունից չեն օգտվի միայն 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ պետության կողմից աջակցություն են ստանում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. 2020թ.–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողները 500 000 դրամ միանվագ աջակցություն կստանան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:

«Վիրավորում ստացած անձանց շարքում ներառվում են բոլոր անձինք՝ ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորի կամավորները: Այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք վիրավորվել ու որոշ ժամանակ բուժում են ստացել զինվորական ու քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասաց Առաքելյանը:

Աջակցությունից չեն օգտվի միայն 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ պետության կողմից աջակցություն են ստանում:

Նախարարության հաշվարկով` ծրագրի շահառու կհանդիսանան շուրջ 6000 քաղաքացի:

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Ըստ թեմայի

Հայտնի է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին տրվելիք աջակցության չափերը
Ինչպե՞ս կօգնի պետությունը Արցախյան պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածներին
Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի