Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Մխիթարյանը` հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստ

Ստանալ կարճ հղումը

Մխիթարյանն առաջ է անցել նախկինում այդ տիտղոսը կրող ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյից

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիան» վաճառել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» ռեկորդային` 42 մլն եվրոյով, տեղեկացնում է armsport-ը` հղում անելով Sueddeutsche Zeitung-ին:

27-ամյա Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով 2006 թվականին իտական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց:

Այսպիսով` «Բորուսիան» Մխիթարյանի, պաշտպան Մատս Հումելսի և կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերների վաճառքից ստացել է 104 մլն եվրո: