Սպորտ
Страница в Facebook Федерации баскетбола Армении

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի առաջնության չեմպիոն

Ստանալ կարճ հղումը

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով:

Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է` 27 միավոր:

Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: