Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Շախմատի օլիմպիադայում մերոնք գլխավորում են աղյուսակը

Ստանալ կարճ հղումը

Այսօր կայանալիք 4-րդ մրցախաղում նրանց մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Սլովակիայի Պոպրադ Քաղաքում ընթանում է աշխարհի մինչև 16 տարեկան շախմատի օլիմպիադան, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարում մրցում է 54 հավաքական՝ այդ թվում նաև Հայաստանի հավաքականը։

Վերջինիս կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը։ Հետևում է արդեն երեք մրցաշարային օր։

Երեք մրցախաղից հետո մերոնք գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

G/gajh տուրում մերոնք 4-0 հաշվով հաղթել են Գերմանիային, 2-րդ տուրում 3-1 հաշվով Դանիային, իսկ 3-րդում 3․5-0․5 հաշվով՝ Ղազախստանի հավաքականին։