Սպորտ
© Sputnik / Алексей Филиппов

Հայ ըմբիշը` Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Ստանալ կարճ հղումը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Առաջնության չեմպիոն դարձավ ըմբիշ Շանթ Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ստոկհոլմում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի անդամ, 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: