Սպորտ
Theatlantic

Հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Համաշխարհային շախմատային օլիմպիադային, որն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք Համաշխարհային շախմատային օլիմպիադային, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Նրա խոսքով` այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի խորհրդակցության ժամանակ։ Լպուտյանը չնշեց, թե հավաքականը հատկապես ինչ պատճառով է հրաժարվել շախմատային օլիմպիադայի մասնակցությունից։

42-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան կմեկնարկի սեպտեմբեի 1-ին և կավարտվի նույն ամսվա 14-ին։

Մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել Համաշխարհային շախմատային օլիմպիադային։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել էր, որ դա կարող է աջակցել ժողովուրդների միջև փոխվստահության հաստատմանը։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի ժամանակ շախմատիստներն օրինակ կծառայեն աշխարհի բոլոր երկրներին, որ պետք է ապրել խաղաղության և բարեկամության մեջ, առավել ևս հիմա, երբ աշխարհում հարյուրավոր զինված հակամարտություններ են մոլեգնում։