Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Մխիթարյան. «Շնորհակալություն Չինաստանում գտնվող երկրպագուներին»

Ստանալ կարճ հղումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր գրառում է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Չինաստանում ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

«Այնքան սեր և նվիրվածություն կար Չինաստանում գտնվող մեր երկրպագուների մեջ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ընդունելության և դրական զգացողությունների համար»,- գրել է նա:

Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է ասիական շրջագայության: Ֆուտբոլիստները Չինաստանում ուսումնամարզական հավաք են անցկացնում։