Սպորտ
© Sputnik / Алексей Филиппов

Հայտնի է Չեխիայի հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում

Ստանալ կարճ հղումը

Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Հայաստանի և Հյուսիսային Իռլանդիայի դեմ առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ. Դրոբնի («Վերդեր»), Կուբեկ («Սպարտա»), Վացլիկ («Բազել»):

Պաշտպաններ. Գեբրե Սելասիե («Վերդեր»), Կադերաբեկ («Հոֆենհայմ»), Կադլեց («Սպարտա»), Կալաս («Ֆուլհեմ»), Պուդիլ («Շեֆիլդ Ուենսդեյ»), Սիկորա («Սլովան»), Նովակ («Միտյուլանդ»), Պոկորնի («Վիկտորիա»), Սուխի («Բազել»):

Կիսապաշտպաններ. Դարիդա («Հերտա»), Ֆրիդեկ, Շուրալ, Դոչկալ (բոլորը՝ «Սպարտա»), Կոպից («Վիկտորիա»), Կրեյչի («Բոլոնիա»), Պավելկա («Կասիմփաշա»), Սկալակ («Բրայտոն Էդն Հոուվ Ալբիոն»), Ռադա («Մլադա»):

Հարձակվողներ. Կադլեց («Միտյուլանդ»), Նեցիդ («Բուրսասպոր»), Շկոդա («Սլավիա»), Վիդրա («Ուոթֆորդ»):

Չեխիա — Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա — Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը սեպտեմբերի 4-ին է:

Օրեր առաջ Հայաստանի հավաքականի կազմը հրապարակել էր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Օգոստոսի 30-ի առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղերթով կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրահա: