Սպորտ
© Sputnik / Максим Богодвид

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Չեխիային

Ստանալ կարճ հղումը

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի ընտրանու հետ։ Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանը 0։3 հաշվով պարտություն կրեց։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հանդիպման 4-րդ րոպեին Լադիսլավ Կրեյչին բացեց հաշիվը, իսկ խաղակեսի վերջում աչքի ընկավ Վացլավ Կադլեցը։

Երկրորդ խաղակեսում չեխերին հաջողվեց երրորդ գնդակը խփել․ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յան Կոպիցը։

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: