Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Վարուժան Սուքիասյան. Չեխիայի հետ խաղում մենք փորձարկումներ էինք անում

Ստանալ կարճ հղումը

Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո, որն ավարտել է 3։0 հաշվով` հօգուտ չեխերի, տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում, ասել է Սուքիասյանը լրագրողներին։

«Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում», — ասել է գլխավոր մարզիչը։ Նա նաև նշել է, որ թիմի խաղի վրա ազդել է նաև առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի` խաղադաշտից դուրս գալը, որը վնասվածք էր ստացել։

«Մխիթարյանը հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք», — ասել է Սուքիասյանը։