Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Գյոկչյան. իմ թիմն աշխատում է ձնագնդի էֆեկտով

Ստանալ կարճ հղումը

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը մասնակցելու է Ռուսաստանի առաջնությանը։ 2016-2017 թվականների մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 6-ին Երևանում՝ «Ռյազանի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի-Sputnik. «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչները Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ներկայցրեցին թիմի առաջխաղացումներն ու ակնալիքները վաղվա հանդիպումից։

Ակումբի կազմում հիմնականում հանդես են գալիս ՀՀ հավաքականի խաղացողները:

«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը հայտնեց, որ երեք փորձառու բասկետբոլիստ է հրավիրել Միացյալ Նահանագներից, որոնցից երկուսը սևամորթ են։ Նրանք համալրել են մեր բասկետբոլի թիմը։

Ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը նշեց, որ Հայաստանի հավաքականն իր առջև նպատակ է դրել նվաճել մեծ բարձունքներ, դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ։ «Ուրարտու»-ն պատրաստվում է մասնակցել աշխարհի առաջնություններին։

Ակումբի խաղացող, ավագ Ամիրան Ամիրխանովն էլ վստահեցրեց, որ ակումբում շատ ջերմ, ընկերական մթնոլորտ է տիրում, որը նպաստում է մարզումներն ավելի լավ անցկացնելուն և մարտական տրամադրվելուն։

Ամիրխանովի խոսքով, թիմը պատրստ է մրցմանը, մնում է խաղալ ու հաղթել։

Տիգրան Գյոկչյանը հաստատեց Ամիրխանվի ասածը՝ վկայակոչելով Թբիլիսիում անցկացրած մարզումները, որոնց ժամանակ «Ուրարտու»-ն բարձր ցուցանիշներ է արձանագրել։

Գյոկչյանը բասկետբոլի ակումբի գործունեությունը նմանեցրեց ձնագնդի, որը սկզբում փոքր է լինում, սակայն գլորվելով աստիճանաբար մեծանում է։
Հաղթանակներ ենք մաղթում մեր ակումբին՝ վաղվա և մնացած բոլոր մրցաշարերում։