Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Հենրիխ Մխիթարյանը մտքով թիմակիցների հետ է

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղի նախաշեմին հայկական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է թիմակիցներին և հավաքականի երկրպագուներին:

ԵՐԵՎԱՆ,8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ։ Մտքով ձեր հետ եմ։ Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է», — գրել է ֆուտբոլիստը:

Վնասվածքից վերականգնվող Մխիթարյանը բաց կթողնի Ռումինիայի և Լեհաստանի թիմերի հետ նախընտրական փուլի առաջիկա երկու խաղերը: Ռումինացիների հետ խաղը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 8-ին, Երևանում, ժամը 20:00-ին: