Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Սուքիասյան. «Ես այդքան տղամարդկություն ունեմ, որ չթողնեմ թիմն այսպիսի վիճակում»

Ստանալ կարճ հղումը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումն ավարտվեց հայկական թիմի պարտությամբ: Սոցցանցերի օգտատերերն անմիջապես արձագանքեցին 5:0 պարտությանը՝ նշելով, որ Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է անմիջապես հրաժարական տա:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մեկնաբանել է սեփական հարկի տակ Ռումինիայի հավաքականի կրած 0:5 հաշվով պարտությունը: Armfootball.com կայքը ներկայացրել է մարզչի մեկնաբանությունը:

«Եթե այս ծանր վիճակը չլիներ, ես հաստատ հրաժարական կտայի: Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվածություն ունեի, պետք է հանդիպեի նրա հետ, բայց նա չեկավ: Թիմի կազմից բազմաթիվ խաղացողներ էին պակասում, վերջին պահին էլ հարձակվողը վնասվածք ստացավ: Նրանք ուժեղ էին, բայց խաղի սկիզբը մեզ համար շատ վատ դասավորվեց»,- ասել է Սուքիասյանը:

նրա խոսքով՝ հավանաբար լրագրողների մեջ տիրող վատ մթնոլորտն է հանգեցրել նրան, որ հավաքականի ֆուտբոլիստները վնասվածքներ են ստացել:

«Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Բայց այսպիսի վիճակում չեմ կարող թիմը թողնել: Ես այդքան տղամարդկություն ունեմ, որ չթողնեմ թիմը այսպիսի վիճակում»,- ասել է Սուքիասյանը:

Նա նշել է, որ Դանիայում նախընտրել է խաղալ հինգ պաշտպանով, իսկ այսօր, հաշվի առնելով, որ սեփական հարկի տակ են խաղում, որոշել է չորս պաշտպանով խաղալ:

«Կրկնում եմ, պատասխանատավությունը վերցնում եմ ինձ վրա, սխալվեցի»,- շեշտել է մարզիչը: