Սպորտ
© Sputnik / Алексей Филиппов

Հայ ըմբիշները հաղթել են Փարիզի մրցաշարում

Ստանալ կարճ հղումը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել են ոսկե մեդալներ:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 10:1 հաշվով հաղթել է ֆին Տերո Հալմեսմակիին, այնուհետև ուժեղ գտնվել իտալացի Չիրո Ռուսոյից` 4:0, կիսաեզրափակչում առավելության հասել հունգարացի Զոլտան Լևայի նկատմամբ, իսկ եզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնել լեհ Արկադիուշ Կուլինիչին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է լեհ Տադեուշ Միխալիկին, կիսաեզրափակչում ոչ մի միավոր չի տվել Ղազախստանի ներկայացուցիչ Ազամատ Կուստաբաևին, իսկ եզրափակչում ուժեղ գտնվել հունգարացի Էրիկ Սիլվասիից` 4:2:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռաֆայել Ալեքսանյանը քառորդ եզրափակչում պարտվել է, սակայն ստացել է սփոփիչ գոտեմարտին մասնակցելու իրավունք: Այնտեղ նա 10:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Մուհամեդ Զարուրիին և նվաճել բրոնզե մեդալ:

Русская версия