Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Հայ գեղասահորդը երրորդ տեղն է զբաղեցրել Sophia Trophy մրցաշարում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը «Sophia Trophy» միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաքում մրցաշարին մասնակցել է 9 գեղասահորդ` 7 երկրից։ Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը 60.70 միավորով ցույց է տվել երկրորդ արդյունքը: Կամավոր ծրագրում նա վաստակել է 115.05 միավոր (երրորդ ցուցանիշ) և ընդհանուր արդյունքով (175.75 միավոր) զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Գարի Մատիկը (190.33), երկրորդ տեղում է շվեյցարացի Լուկաս Բրիդջին (180.70):

Русская версия