Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Ստանալ կարճ հղումը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Կիևի միջազգային մրցաշարին մասնակցելու համար Ուկրաինայում գտնվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով նրան տեղափոխվել են հիվանդանոց։ Այժմ Ջուլֆալակյանը բուժում է ստանում: