Սպորտ
© Sputnik / Владимир Баранов

Հունահռոմեական ըմբիշները մարզվում են Ծաղկաձորում

Ստանալ կարճ հղումը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայ ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքին մասնակցում է 28 մարզիկ:

Այս հավաքից հետո պարզ կլինի, թե որ ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Ծաղկաձորյան հավաքը կշարունակվի մինչև ապրիլի 8-ը: