Սպորտ
© Sputnik / Александр Вильф

Մոսկվայում «Արարատ» ֆուտբոլային ակումբ է հայտնվել

Ստանալ կարճ հղումը

«Արարատ» ակումբի ֆուտբոլիստների մեծ մասը հայազգի ֆուտբոլիստներ են:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի թիմերի շարքում նոր անուն է հայտնվել՝ «Արարատ»: Այս մասին հայտնում է championat.com-ը:

Թիմը, որի անդամների կեսից ավելին հայազգի ֆուտբոլիստներ են, իր անվանումը ստացել է հանրահայտ «Արարատ» ակումբի պատվին, որը 1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն էր դարձել, 1973 և 1975 թվականներին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Նորաստեղծ «Արարատն» առաջին խաղը կանցկացնի ապրիլի 12-ին «Զելենոգրադ» ակումբի հետ:

Русская версия