Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Մխիթարյան. «Գիտեի, որ վաղ թե ուշ կստանամ իմ հնարավորությունը»

Ստանալ կարճ հղումը

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միշտ իմացել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» վաղ թե ուշ կստանա իր հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է բարդություններ հաղթահարել անգլիական ակումբում:

«Մեր կյանքն առանց դժվարությունների ոչինչ չարժե։ Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա հաղթահարել բարդությունները, դա նաև ինձ է վերաբերում։ Բայց ինձ դժվար չէր դրանք հաղթահարել, որովհետև ես գիտեի, որ վաղ թե ուշ կստանամ իմ հնավորությունը և կօգտագործեմ այն»,- ասել է նա։

Ֆուտբոլիստի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդն ավելի դժվար խնդիրների է հանդիպում, և նա պետք է դրան պատրաստ լինի։

«Ես սպասում էի այդ հնարավորությանը։ Ես աշխատում էի, աշխատում էի քրտնաջան, սպասում էի իմ հնարավորությանը, ստացա այն և օգտագործեցի», — մեջբերում է Մխիթարյանի խոսքը Sky Sports-ը։

Մինչև 2016 թվականի դեկտեմբերը 28-ամյա ֆուտբոլիստը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի ժամանակ։

Հիմա նրա հաշվին արդեն կա երեք գոլ և մեկ գոլային փոխանցում առաջնության խաղերից 15-ում։ Նա նաև երեք գոլ է խփել Եվրոպայի լիգայի վեց խաղում և մեկ գոլ Անգլիայի գավաթի խաղում, գրում է «Սովետական սպորտը»։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ի ամռանը: Մինչ այդ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում էր ընդգրկվել 2013 թվականին: Հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քառամյա պայմանագիր է կնքել՝ 3 տարի երկարացման հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանֆերի համար ակումբը վճարել է 42 միլիոն եվրո։

Русская версия