Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանի հավաքականի դարպասապահը կրկնեց լեգենդար կոլումբացու հնարքը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կիրառել է «կարիճ» հարվածը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի-Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կրկնել է Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտայի լեգենդար «կարիճ» հարվածը, հաղորդում է Հայաստանի հավաքականի ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստը դա արել է հերթական մարզման ժամանակ: