Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Մկոյանը դեղին քարտ ստացավ «Էսթեղլալ»-«Ալ Աինի» խաղում և փոխարինվեց

Ստանալ կարճ հղումը

Ասիայի Չեմիոնների լիգայում «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին»։ Թեհրանի թիմում խաղացող Հրայր Մկոյանը մասնակցեց հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Թեհրանի «Էսթեղլալը» ուժերը չափեց ԱՄԷ-ի «Ալ Աինի» հետ և հաղթեց 1:0 հաշվով:

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը խաղի ընթացքում դեղին քարտ ստացավ և փոխարինվեց 88-րդ րոպեին:

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 29-ին: