Սպորտ
© Sputnik / Александр Вильф

Լավագույն գեղասահորդները հավաքվել են Երևանում

Ստանալ կարճ հղումը

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ են ունեցել կարճ ծրագրով։

Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն էր։ Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն էր։

Իսկ Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։

Русская версия