ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրում գրոսմեյստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայ գրոսմայստերի մրցակիցն այս անգամ Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր:
Կարլսեն — Նակամուրա, Կրամնիկ — Սո, Վաշյե-Լագրավ — Կարուանա, Կարյակին — Անանդ պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նակամուրա, Կրամնիկ` 2-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 9-10. Գիրի, Անանդ` 1-ական միավոր:
Հունիսի 10-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: