Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

«Ալաշկերտը» վերափոխում է կազմը

Ստանալ կարճ հղումը

ԲԱՏԷ-ի հետ խաղից հետո «Ալաշկերտը» փոփոխություններ է կատարում հիմնական կազմում. խզվել է պայմանագիրը դարպասապահի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի պահեստային նստարանին լինելու վերաբերյալ 36-ամյա դարպասապահն ավելի վաղ գրառում էր կատարել «Instagram»-ի իր էջում:

Նա ֆուտբոլային խումբը համալրել էր 2015 թվականի հուլիսին և 49 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում:

2016-17 մրցաշրջանում Գևորգ Կասպարովը Հայաստանի առաջնության 10 հանդիպման է մասնակցել` բաց թողնելով 10 գնդակ, 3 խաղում էլ դարպասն անառիկ է պահել: