Սպորտ
ARMNOC

Կարեն Զուրաբյանն աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչում է

Ստանալ կարճ հղումը

Տամպերե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ:

ԵՐԵՎԱՆ, 1 Օգոստոս — Sputnik. Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկային օրը եզրափակչի մեկ մասնակից ունեցավ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում: