Սպորտ
ARMNOC

Հայաստանցի ըմբիշը դարձավ փոխչեմպիոն

Ստանալ կարճ հղումը

Հայաստանցի ըմբիշ Կարեն Զուրաբյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ գոտեմարտը։

Հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը  համառ պայքարում չկարողացավ հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին։

Զուրաբյանը արծաթե մեդալ վաստակեց, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմիական կոմիտեն: