Սպորտ
© Sputnik / Владимир Федоренко

Լեւոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին

Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները

Շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանը 6-րդ տուրում հաղթել է Ուեսլի Սոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 Օգոստոս — Sputnik. ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Լևոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է: