Սպորտ
Reuters / Phil Noble

Հենրիխի երկաթյա նժույգները

Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան

Թանկարժեք մեքենաները որպես շքեղություն, այլ ոչ թե պարզապես փոխադրամիջոց ունենալով հայտնի են աշխարհի մի շարք ֆուտբոլիստներ՝ Դևիդ Բեքհեմը, Ֆերնանդո Տորեսը, Կառլոս Տևեսը, Քրիշտիանո Ռոնալդուն և ուրիշները: Պարզվում է, որ բացառություն չէ նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստների ավտոշարասյուների ընդլայնմանը երկրպագուներից շատերը հետևում են ոչ պակաս հետաքրքրությամբ, քան նրանց խաղադաշտում ցուցադրած խաղին: Ավտոմեքենաների հանդեպ հատուկ վերաբերմունքով աչքի է ընկնում նաև Հենրիխ Մխիթարյանը, ում ավտոմեքենաների հավաքածուն արդեն հասցրել է հայտնվել է ոչ միայն ֆուտբոլի, այլև ավտոմեքենաների սիրահարների ուշադրության կենտրոնում:

Մխիթարյանի սերը թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ սկսվել էր դեռ Դոնեցկում, երբ «Շախտյորում» հանդես գալու տարիներին նա վարում էր Mercedes-Benz CLS 63 AMG լյուքս դասի ավտոմեքենան, որի արժեքը գերազանցում է 100 000 դոլարը:

© Sputnik / Григорий Сысоев
Mercedes CLS 63

Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն պես, փոխվեց ոչ միայն Մխիթարյանի ֆուտբոլային ակումբի, այլ նաև ավտոմեքենայի կարգն ու վարկանիշը:

Lamborgini Avendator սպորտային գերարագ ավտոմեքենան՝ միլիոնավոր ավտոսիրողների երազանքը, Հենրիխի համար դարձավ իրականություն, չնայած որ նրանից խլեց գրեթե կես միլիոն դոլար:

© AFP 2020 / ODD ANDERSEN
Lamborgini Avendator

Մխիթարյանին հաջողվեց տնտեսել հաջորդ ավտոմեքենայի գումարը, քանի որ հաջորդը որպես նվեր նա ստացավ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբից իրենց շարքերն անցնելու համար։ Ու չնայած որ ավտոմեքենայի արժեքը գրեթե 6 անգամ զիջում էր իր` արդեն ունեցած Lamborgini-ին, այնուամենայնիվ դժվար թե կուլտային ամերիկյան Chevrolet Camaro-ն չուրախացնի որևէ մեկին, այն էլ՝ սպորտային մեքենաների սիրահար Մխիթարյանին:

© AFP 2020 / Jewel SAMAD
Chevrolet Camaro

Ստացվում է, որ յուրաքանչյուր նոր ակումբ իր հետ Հենրիխին բերում է ոչ միայն նոր մարզաշապիկ, այլև նոր ավտոմեքենա: Ու, եթե շարունակի գործել նախկին օրինաչափությունը, ապա Հենրիխը նոր մեքենա կգնի ավելի հզոր թիմ տեղափոխվելու կապակցությամբ կամ նվեր կստանա նոր ակումբի կողմից: