Սպորտ
© Sputnik / Антон Денисов

«Ռեալից» հրաժարվել չեն ուզում. պայմանագրերը երկարաձգվում են

Ստանալ կարճ հղումը

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Պայմանագրի երկարաձգմանը ներկա էր «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Լյորենտեն մասնակցել է Իսպանիայի առաջնության երեք հանդիպման:

Օրերս նաև Զինեդին Զիդան էր հայտարարել «Ռեալում» իր գործունեությունը շարունակելու մասին։