Սպորտ
© AFP 2020 / OLGA MALTSEVA

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է խաղալ ոչ-ոքի

Ստանալ կարճ հղումը

Աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը երկրորդ պարտիայում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ Լևոն Արոնյան — Դին Լիժեն եզրափակիչ խաղի երկրորդ պարտիան, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանցի գրոսմայստերը մոտ էր հաջողությանը, սակայն որոշիչ պահին չգտավ հաղթանակի ճանապարհը, եւ չինացի շախմատիստը կարողացավ ավարտել պարտիան ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1:1:

Երրորդ պարտիան կկայանա վաղը: