Սպորտ
© Sputnik / Павел Лисицын

Հայ ձյուդիստը կհատուցի սամբոյի համար. Սահակյանը որակազրկվեց մեկ տարով

Ստանալ կարճ հղումը

Խոստումնաշատ ձյուդոիստը մասնակցել է մեկ այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը, երբ առջևում ձյուդոյի աշխարհի առաջնությունն էր։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը։

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը, երբ առջևում ձյուդոյի Աշխարհի առաջնությունն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ: