Սպորտ
© Sputnik / Антон Денисов

«Ռեալը» գերադասում են «Բարսելոնայից». ով ում կողմնակիցն է

Ստանալ կարճ հղումը

Գուտին համոզված է, որ «Ռեալն» ավելի ճանաչելի է աշխարհում, քան «Բարսելոնան»։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծիք է հայտնել, որ «արքայական ակումբն» ավելի ճանաչելի է երկրպագուների շրջանում, քան սկզբունքային մրցակից կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով AS —ին:

«Բարսելոնան» երկրորդ տեղում է, այդպես միշտ է եղել: Իհարկե, դա հիանալի թիմ է, սակայն, եթե համեմատենք «Ռեալը» և «Բարսելոնան», ապա մադրիդցիներն ավելի ճանաչելի են աշխարհում:

«Ռեալում» հանդես եկած ոչ մի ֆուտբոլիստ երբեք ոչ մի վատ բան չի ասել ակումբի մասին: Կարծում եմ՝ դա լավագույն տեղն է ցանկացած ֆուտբոլիստի համար»,- Գուտիի խոսքը մեջբերում է AS-ը: