Սպորտ
© Sputnik / Григорий Сысоев

«Միլանի» նախկին փոխնախագահն աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում»

Ստանալ կարճ հղումը

Գալիանին կարող է աշխատանքի անցնել «Ռեալի» տնօրենների խորհրդում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Իտալական «Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով «Mundo Deportivo»-ին:

Ապրիլին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Գալիանին հրաժարվել է դառնալ «սերուցքայինների» սպորտային տնօրեն: Այժմ Ֆլորենտինո Պերեսը երկրորդ փորձն է կատարել և իտալացուն առաջարկել է աշխատանք «արքայական» ակումբի տնօրենների խորհրդում: Գալիանիի կողմից դեռևս պատասխան չի հնչել:

Իտալացին այժմ աշխատում է «Fininvest» կազմակերպությունում, որտեղ աշխատանքի է անցել «Միլանից» հեռանալուց հետո: