Սպորտ
© Photo : Facebook / Саргис Степанян

Հայ սպան` առանց աջ ձեռքի, դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ԶՈւ մայորը 2 ոտքից և աջ ձեռքից զրկվել է 2014թ.–ին, երբ վիրավոր ընկերոջը դուրս էր բերում ականապատ տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն` հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում։ Այդ մասին Ստեփանը գրել է Facebook–ի իր էջում։

Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։

Հայ մարզիկը 2 ոսկե մեդալ է շահել 75 և 80 կգ քաշային կարգերում, նաև դարձել է բրոնզե մեդալակիր` ծանրորդների շրջանում։

Բազկամարտի աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 18–ից 21–ը լեհական Ռումիա քաղաքում։