Սպորտ
© Sputnik / Andranik Ghazaryan

Հայը հաղթեց Fair Fight–ի գլխավոր մենամարտում

Ստանալ կարճ հղումը

Մրցաշարին ևս մեկ հայ է մասնակցել` մոսկվաբնակ Հրաչիկ Ենգիբարյանը, որը թեժ պայքարում զիջել է ձյուդոիստ Դենիս Լավրենտևին։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Խառը մարտարվեստի մարտիկ Սուրիկ Մաղաքյանը (Սոչի) հաղթել է Եկատերինբուրգում անցկացված Fair Fight մրցաշարի գլխավոր մենամարտերից մեկում, հայտնում է oblgazeta.ru-ն։

Մաղաքյանի մրցակիցն էր Մաքսիմ Սուլգինը (Նովոսիբիրսկ)։ Պարբերականը նշում է, որ հայը հաղթանակ է տարել` անկախ նրանից, որ դահլիճն ակտիվ աջակցում էր հակառակորդին։

Մաղաքյանի և Սուլգինի մենամարտն անվանել էին մրցաշարի գլխավոր մենամարտերից մեկը։ Բացի Մաղաքյանից, մրցաշարին մասնակցեց ևս մեկ հայ` մոսկվաբնակ Հրաչիկ Ենգիբարյանը, որը թեժ մրցապայքարում զիջեց ձյուդոիստ Դենիս Լավրենտևին։

Fair Fight մրցաշարի շրջանակում 13 մենամարտ անցկացվեց, որոնցից վեցը մրցաշարի բացառիկ համակարգով, յոթը` MMA-ի կանոններով։

Fair Fight-ը ММА-ի և թաիլանդական բռնցքամարտի խառը մրցաշար է, որն առաջին անգամ էր անցկացվում Եկատերինբուրգում։