Սպորտ
© Sputnik / Григорий Сысоев

Յանա Եգորյանը մեդալ նվաճեց Մեքսիկայում Գրան Պրիի փուլում

Ստանալ կարճ հղումը

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանին քիչ էր մնացել ոսկե մեդալ նվաճելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը բրոնզե մեդալ նվաճեց սուսերամարտի Գրան Պրիի փուլի անհատական մրցաշարում, որն անցկացվում է Մեքսիկայի Կանկուն քաղաքում, հայտնում է Р-Спорт-ը:

Քառորդ եզրափակչում Եգորյանը հաղթանակ տարավ ԱՄՆ ներկայացուցիչ Դագմարա Վոզնյակի նկատմամբ(15:8), բայց կիսաեզրափակչում զիջեց ուկրաինուհի Օլգա Խարլանին (14:15):

Եզրափակչում Խարլանը հաղթեց իտալուհի Արիանա Էրիգոյին (15:6): Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճեց ֆրանսուհի Սեսիլիա Բերդերը:

Հիշեցնենք, որ Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում էր, և նախատսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, ում 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան էր։ Մայրը աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։