Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Արդեն հայտնի է` որքան գումարով կվաճառեն Հենրիխ Մխիթարյանին

Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան

Տրանսֆերային բարձր գինը կարող է խանգարել, որ հայ ֆուտբոլիստը տեղափոխվի «Ինտեր»։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին կվաճառի 35 միլիոն ֆունտ ստեռլինգով, գրում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբն արդեն կողմնորոշվել է Մխիթարյանին վաճառքի հանելու հարցում, սակայն բարձր գինը կարող է խանգարել Միլանի «Ինտեր» տեղափոխվելու համար։

Ֆինանսական fair play-ին համապատասխանելու համար իտալական ակումբը պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի։

Այսօր ԶԼՄ-ները հայտնել են, որ Մխիթարյանը «կանաչ լույս է վառել» Միլանի «Ինտեր» տեղափոխվելու համար։

Որոշ լրատվամիջոցներ նշում են նաև, որ Մոուրինյոն պատրաստ է ազատվել Հենրիխ Մխիթարյանից` նրա փոխարեն «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի հետ պայմանագիր կնքելու համար։

Ենթադրվում է նաև, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», որը հաճախ է վերադարձնում նախկինում վաճառած իր աստղերին:

Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկին այլևս խաղադաշտ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ» 15 խաղերում` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում` դառնալով երկու գոլի 5 արդյունավետ փախանցման հեղինակ: