Սպորտ
Facebook/ World Chess

Լևոն Արոնյանը սևերով երկրորդ պարտությունը կրեց

Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բեռլինում ավարտվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս անգամ խաղում էր սև քարերով ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոյի դեմ: Հայ շախմատիստն իր պարտությունն ընդունեց 72-րդ քայլում:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ, չինացի Դին Լիրենը՝ ռուս Սերգեյ Կարյակինի, իսկ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը հաղթում է ռուս Վլադիմիր Կրամնիկին:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ոչ-ոքի էր խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ։

Մրցակիցները խաղի 42-րդ քայլում սեղմել են միմյանց ձեռքերը։ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով։

 

Իսկ մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին հետ: Նրան այդ մրցաշարում հաջողվեց սև խաղաքարերով պարտիայի 68-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել: Դա հայ գրոսմայստերի առաջին հաղթանակն էր Բեռլինում: